Բեյրութում հայտնել են 5-րդ հայ զոհի մասին

Բեյրութում հայտնել են 5-րդ հայ զոհի մասին

Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  78  մարդու կյանք է խլել, որոնց մեջ 5 հայ կա: Ավելի վաղ «Արևելք» պարբերականը հայտնել էր քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին:

Համազգայինի Փալանճեան-Արսլանեան ճեմարանի շրջանավարտների  միությունը հայտնել է իր 2007-ի շրջանավարտներից Ժակ Բարամագյանի մահվան մասին:  Երիտասարդ հայ տղան զոհվել է օգոստոսի 4-ին՝ Բեյրութի նավահանգիստի պայթյունի հետեւանքով:

Զոհվել է նաեւ Դելիա Փափազյանը: Վերջինս երկու երեխաների մայր էր, բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում: Քիչ առաջ հայտնի է դարձել եւս մեկ հայ զոհի՝ Վարուժան Թոսունյանի մասին: Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

wp-apeth