Ստեփանակերտից հաստատվել է վարակման 1 նոր դեպք

Ստեփանակերտից հաստատվել է վարակման 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth