Սպանություն՝ Լոռու մարզում. կատարվում է քննություն

Սպանություն՝ Լոռու մարզում. կատարվում է քննություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։30-ից 20։40- ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի (սպանություն)1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth