Կիև-Երևան չարտերային թռիչքների մասին

Կիև-Երևան չարտերային թռիչքների մասին

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ի լրումն օգոստոսի 8-ի չարտերային թռիչքի, ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 13-ին ժամը 23:40-ին և օգոստոսի 20-ին ժամը 23:40-ին կազմակերպելու է Կիև-Երևան չարտերային թռիչքներ՝ կոմերցիոն հիմունքներով:

  • Թռիչքների պահին Հայաստանում գործող կարանտինային միջոցառումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
  • Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero։
  • #SkyUp ընկերության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մինչ օգոստոսի 4-ն ընկերությունից ձեռք բերված՝ չեղարկված և օգոստոսին ծրագրված Կիև-Երևան (միայն) ուղղության կանոնավոր չվերթների տոմսերը կարող են ընկերության գրասենյակներում առանց հավելավճարի փոխանակվել օգոստոսի 8-ի, 13-ի և 20-ի իրականացվող չարտերային չվերթների տոմսերով (☎️ 0800303113, +380443313000, +380443399003):
  • Խորհուրդ չենք տալիս ձեռք բերել Կիև-Երևան երթուղու МАУ և SkyUp ընկերությունների կանոնավոր թռիչքների տոմսեր՝ մինչև դրանք վերսկսելու մասին հատուկ հայտարարությունը։
    Օգոստոսի 4-ի դրությամբ դեպի Երևան կանոնավոր թռիչքներ է իրականացնում միայն բելառուսական Belavia ընկերությունը։
  • #SkyUp ընկերության վերը նշված չարտերային թռիչքներն իրականացվելու են “Բորիսպիլ” օդանավակայանի D տերմինալից։
wp-apeth