Դիլիջան ԲԿ-ում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում

Դիլիջան ԲԿ-ում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում

Հայաստանում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի Բժշկական Կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին, նշված է ԲԿ-ի ֆեյսբուքի էջում:

«Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջան Բժշկական Կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին: Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն: Բոլորին մաղթում ենք առողջություն», — նշված է հաղորդագրությունում:

wp-apeth