Այրվել է բուսածածկ տարածք

Այրվել է բուսածածկ տարածք

Օգոստոսի 4-ին, ժամը 17։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցում այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել է 1 հա բուսածածկ տարածք։

wp-apeth