Մարել են 8․8 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են 8․8 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա,
  • Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ,
  • Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Այգեստան գյուղում՝ 300 քմ, 400 քմ, Դալար գյուղում՝ 700 քմ,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 4 հա,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1500 քմ, 1․5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth