Չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի

Չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի

Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

  • Մոսկվա — Երևան — 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
  • Կալուգա — Երևան — 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
  • Մոսկվա — Երևան — 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։

Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռ․, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռ․։ Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

Հավելենք, որ առաջիկա օրերին նախատեսված է չարտերային թռիչնքեր Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի:

  • Մոսկվա –Երևան – 04․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)
  • Մոսկվա – Գյումրի – 05․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)
  • Մոսկվա –Երևան – 06․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)
  • Մոսկվա – Երևան — 08․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)

Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։

Օգոստոսի 15-ին և 17-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան-Լոս Անջելես-Երևան երթուղով։

Երևան-Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։

Լոս Անջելես-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։

Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։

Երևան-Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 3 ժամում։

Լոս Անջելես-Երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։

Չվերթն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարաության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ, և «Քրոս Գրուպ» ՍՊԸ համագործակցության շնորհիվ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքը հայտնում է, որ օգոստոսի 4-ին չվերթներ կիրականացվեն նաև Շարժայից (ABY 245, ժամը 01:05), Մինսկից (B2 733, ժամը 02:45), Թբիլիսիից (NGT 725, 12:30) և Բեյրութից (ME 275, ժամը 16:45):

wp-apeth