Բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման` 9, ընտանեկան բռնության և ծեծի՝ 6-ական, սպանության սպառնալիքի՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, տրանսպորտային միջոցին ապօրինի տիրանալու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, և անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

wp-apeth