Մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Արտիմետ գյուղում՝ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5 հա,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 8000 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ 2500,
  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Բռնակոթ գյուղում՝ 600 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth