«Շիրակը» պարտվել է ստուգողական խաղում

«Շիրակը» պարտվել է ստուգողական խաղում

«Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում ստուգողական հանդիպում է անցկացրել Երևանի «Արարատի» հետ և պարտվել է 7:2 հաշվով: Առաջին կեսն ավարտվել է 3:2 հաշվով, շիրակցիներից աչքի են ընկել Արման Ասլանյանն ու Արամ Մուրադյանը: «Արարատից» հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարեն Մուրադյանը, մեկական գոլ են խփել Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։

«Շիրակը» խաղացել է հետևյալ մեկնարկային կազմով՝ Գևորգ Կասպարով, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Արզոյան, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան,Արման Ասլանյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արտեմ Գևորգյան, Արամ Մուրադյան:

wp-apeth