Մրցաշրջան 2020/2021. Կայացել է վիճակահանությունը

Մրցաշրջան 2020/2021. Կայացել է վիճակահանությունը

Օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Որպես երկու մրցաշարերի մեկնարկի օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ 

  • «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
  • «Նոա»-«Շիրակ»
  • «Արարատ»-«Փյունիկ»
  • «Ուրարտու»-«Լոռի»
  • «Վան»-«Գանձասար-Կապան»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ 

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ 

  • «Սևան»-«Ուրարտու-2»
  • «Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»
  • «Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա»
  • «Նորավանք»-ԲԿՄԱ
  • «Ալաշկերտ-2»-«Արարատ-2»         

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը: 

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

wp-apeth