Մահվան ելքով երկու պատահար

Մահվան ելքով երկու պատահար

Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աշտարակի խճուղուց Գևորգ Չաուշի փողոց տանող նորակառույց ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. «ՎԱԶ-21063-ի» 67-ամյա վարորդ Ստեփան Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ 16-ամյա Գևորգ Հարությունյանը, ժամը 16.00-ին մահացել է: Նույն օրը հիվանդանոց բուժօգնության են դիմել վթարված «Մերսեդեսի» ևս 3 անչափահաս ուղևորներ։ Քննությունը շարունակվում է։

wp-apeth