Կառավարության հերթական նիստում կքննարկվի Կոտայքի մարզպետին պաշտոնից ազատելու հարցը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի Կոտայքի մարզպետին պաշտոնից ազատելու հարցը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։  Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշված է նախագծում։

wp-apeth