Բարձրունի գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Բարձրունի գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Հուլիսի 28-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 12 հրշեջ-փրկարար՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանի գլխավորությամբ և գյուղի 15 բնակիչ։ Ժամը 20։15-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 29-ի ժամը 07։57-ին, մարվել՝ 08։28-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

wp-apeth