1 օրում 13 ՃՏՊ. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում 13 ՃՏՊ. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 02.10-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 23-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Տիանդա» մոտոցիկլ. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 11.30-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին, Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 11.15-ին, Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկի մոտ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 20.05-ին, Երևանի Ամերիկյան փողոցում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Դ. Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. 24-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Նորաշեն-Արծվաբերդ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth