Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

  • Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
  • Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:   Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի  29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                    39.20C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                        10.00C (2009 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                    27.10C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

wp-apeth