«Շիրակի» ևս մեկ սան է հրավեր ստացել հավաքականից

«Շիրակի» ևս մեկ սան է հրավեր ստացել հավաքականից

Գյումրու «Շիրակի» սան Վրեժ Թորոսյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական: Նա հավաքականի կազմում հուլիսի 28-ից մինչև հուլիսի 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կմասնակցի ուսումնամարզական հավաքի:

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև «Շիրակից» Ալբերտ Դարբինյանը: Ավելի ուշ այտնի էր դարձել, որ «Շիրակի» ևս մեկ է սան է հրավիրվել հավաքական՝ ի դեմս Սամվել Ղուկասյանի:

Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոայի» հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։

wp-apeth