Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան

Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան

Հուլիսի 27-ին, ժամը 12:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 302 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 194 ա հասցեում՝ զոդման աշխատանքների իրականացման հետևանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գեորգի Մ․) տեղի է ունեցել գազի ռետինե խողովակի պայթյուն, տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։

wp-apeth