«Շիրակի» ևս մեկ սան է հրավիրվել Հայաստանի Մ-19 հավաքական

«Շիրակի» ևս մեկ սան է հրավիրվել Հայաստանի Մ-19 հավաքական

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հուլիսի 28-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին, որոնց թվում էր նաև «Շիրակից» Ալբերտ Դարբինյանը: Այսօր հայտնի է դարձել, որ «Շիրակի» ևս մեկ է սան է հրավիրվել հավաքական՝ ի դեմս Սամվել Ղուկասյանի:

Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոա» ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։

wp-apeth