Եղիշե Մելիքյանը նոր օգնական ունի

Եղիշե Մելիքյանը նոր օգնական ունի

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը:

2015-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:

«Ուկրաինայից հետևում էի «Ալաշկերտի» նախորդ հանդիպումներին: «Ալաշկերտը» հիանալի թիմ և շատ պատվախնդիր նպատակներով ղեկավար ունի: Եղիշե Մելիքյանի և ակումբի բոլոր անդամների հետ միասին պետք է այնպես անենք, որ ակումբի խաղը դուր գա երկրպագուներին: Պայքարելու ենք չեմպիոնության և Եվրոպայի լիգայում հնարավորինս առաջ գնալու համար»,- նշել է ուկրաինացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» անցած մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլին մասնակցելու իրավունք:

wp-apeth