Բախվել են «Օpel»-ն ու «Mercedes-Benz»-ը

Բախվել են «Օpel»-ն ու «Mercedes-Benz»-ը

Հուլիսի 24-ին, ժամը 23։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Օpel» (վարորդ՝ Միհրան Խ․, ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Սար­գիս Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Օpel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Սաթիկ Խ․, ծնված 1937 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

wp-apeth