Գյումրիում անձրևաջրերը լցվել են տներից մեկն ու բակը

Գյումրիում անձրևաջրերը լցվել են տներից մեկն ու բակը

Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այդ տան բակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

wp-apeth