Այրվել է չշահագործվող վագոն-տնակ

Այրվել է չշահագործվող վագոն-տնակ

Հուլիսի 23-ին, ժամը 23։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների «Անուշ» այգեգործական թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են չշահագործվող վագոն-տնակ (մոտ 21 քմ) և մոտ 500 քմ խոտածածկույթ։

wp-apeth