Պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է հինգ անգամ։ Զանգակատուն բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է մեկ անգամ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով, պահպանում են զսպվածություն և արձագանքում միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին։

wp-apeth