Հաստատվել է 469 նոր դեպք և 10 մահ. Հանրագումարով 36162 դեպք

Հաստատվել է 469 նոր դեպք և 10 մահ. Հանրագումարով 36162 դեպք

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

wp-apeth