Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գինու գործարանի մոտակայքում գտնվող այգում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են մոտ 3 հա խոտածածկ տարածք և կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:14-ին, մարվել` 18:26-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ և 100 հակ անասնակեր:

wp-apeth