Մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները

Մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները

Շիրակի մարզի Ախուրյանի ևԱնիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Այս տարի մշակվել է 32732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14790 հա աշնանացան ցորեն և 14328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1070 հա-ով պակաս։ Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք, ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ: Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ։

wp-apeth