Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 28 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 28 հա տարածք

Հուլիսի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1․5 հա,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, Օշական գյուղում՝ 1 հա,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ, Արբաթ գյուղում՝ 2000 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2 հա,
  • Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ մոտ 0․5 հա,
  • Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 250 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1,5 հա, Պտղնի գյուղում՝ 2500 քմ, Նուռնուս գյուղում՝ 5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth