Հակառակորդը դիպուկահար կրակ է վարել. Հնարավոր հետևանքների մասին նախազգուշացվել են

Հակառակորդը դիպուկահար կրակ է վարել. Հնարավոր հետևանքների մասին նախազգուշացվել են
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել հարաբերական անդորր, նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Օրվա ընթացքում ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։

Համապատասխան կապի միջոցներով ադրբեջանական զինված ուժերը նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին։

wp-apeth