Մարզերին կբաշխվի 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա

Մարզերին կբաշխվի 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա, հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին` բնակչությանն ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:

wp-apeth