Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: Կրակի դադարեցման ռեժիմը հակառակորդը խախտել է 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Ճամբարակի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ, կիրառվել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան գյուղերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։

Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Խնձորուտի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակ գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 1 անգամ։

Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով։

wp-apeth