Կորած քաղաքացին հայտնաբերվել է

Կորած քաղաքացին հայտնաբերվել է

Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա գտել են Գոռ Ղ․-ին (ծնված 2003 թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։

wp-apeth