Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ

Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ)։ Տեղեկությունը «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել է  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ էին հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ:

Մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա (1973 թվականի), Ադրբեջան՝ 3 տանկ:

wp-apeth