Հաստատվել է 415 նոր դեպք և 10 (+4) մահ. Հանրագումարով 34877 դեպք

Հաստատվել է 415 նոր դեպք և 10 (+4) մահ. Հանրագումարով 34877 դեպք
Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34877 դեպք, որոնցից 23294-ն` առողջացած, 641-ը` մահվան ելքով:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10737 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 146717 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 171 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է:
wp-apeth