Մեկնարկել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան շինարարական աշխատանքները

Մեկնարկել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան շինարարական աշխատանքները

Գարեգին Նժդեհ 3/6 հասցեում մեկնարկել են և լայն թափով ընթացքի մեջ են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքները։ Շինաշխատանքների ընթացքին հետևել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և կարևորել աշխատանքներում թերացումների բացառումը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շինարարը մարզպետին տեղեկացրել է, որ այժմ իրականացվում են հիմքերի և հիմնային սալի բետոնացման աշխատանքները։ Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ՝ «ԷՖԷՄԹԻԷՄ» ՓԲԸ պատվիրատվությամբ։

wp-apeth