Պաշտոնական. Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Պաշտոնական. Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- 28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

  • «Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
  • «Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014
  • «Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015
  • «Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
  • «Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019
  • «Ռոստով» (Ռուսաստան) – 2019-
wp-apeth