Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 13․3 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 13․3 հա տարածք

Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1100 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 2 հա, 200 քմ,
  • Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2 հա, Տեղ գյուղում՝ 1 հա,
  • Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth