ՃՏՊ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 17-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ՈւԱԶ» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Lada Priora» (վարորդ՝ Էդուարդ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից։ Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Մ․-ին ցուցաբերել են առաջին օգնություն։ Հովհաննես Մ․-ն,  մյուս ուղևոր Արմեն Մ․-ն և վարորդ Էդուարդ Ա․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth