ՃՏՊ Բուրաստան գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Բուրաստան գյուղում․ կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 09:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Մ․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth