Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈւ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Ստեփանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում և հավելել, որ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։

wp-apeth