Ինչպես է թշնամին տարհանում իր դիակները (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես է թշնամին տարհանում իր դիակները (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել: Երևում է թե ինչպես է թշնամին տարհանում դիակները:

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության».- գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ razm.info-ն պարզել էր սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։

Մանրամասները ճշտվում են։

wp-apeth