63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ երիտասարդը ձերբակալվել է

63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած է եղել, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու տեսել, որ սանհանգույցում մահացել է։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Արարատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ են սկսել։ Շուտով հայտնի է դարձել, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։ Վարկած է առաջ քաշվել, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումները հաջորդ օրն արդյունք են տվել։ Վարկածը փաստական տվյալներով հաստատվելէ։ Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվել է կնոջ հարևանը։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է հուլիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվել Արարատի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

wp-apeth