Տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է

Տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեսյբուքի էջում գրել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

«Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,- գրել է Ստեփանյանը:

wp-apeth