Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 40․1 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 40․1 հա տարածք

Հուլիսի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ մոտ 30 հա, Ավան վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,
  • Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, 3 հա, Գոռավան գյուղում՝ 400 քմ,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ, 1000 քմ, Արևաշատ գյուղում՝ մոտ 7 հա,
  • Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 400 քմ,
  • Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 200 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth