Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով հետախուզվել է նշված հասցեում գտնվող «Նիգմա գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հինգհարկանի շենքի տարածքը․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

wp-apeth