Հրդեհ Վերին Սասնաշեն գյուղում

Հրդեհ Վերին Սասնաշեն գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Սասնաշեն գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Սասնաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել` 19:46-ին: Այրվել են օժանդակ շինությունում պահեստավորած 100 հակ անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրեր՝ մոտ 20 քմ։

wp-apeth