Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 կորուստ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 կորուստ

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի անուն, դրանցից երկուսի մասին մեզ հայտնի էր դարձել սոցցանցերից: Կորուստների թվում կա նաև երկու մայոր, հայտնում է razm.info-ն:

Կորուստներն են.

  • Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
  • Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
  • Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
  • Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
  • Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)

Ավելի վաղ սոցցանցերից նշվածներից հայտնի էին դարձել Մուսթաֆզադե Էլչինի և Իլգար Զեյնալլիի անունները:

Ռազմինֆոն հայտնում է, որ սրանից բացի Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահը: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ:

wp-apeth