ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արթուր Ն․, ծնված 1979 թ․) և «Kia» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Գ․-ն (ծնված 1990 թ․), Սուսաննա Հ․-ն (ծնված 2011 թ․), Լիլիթ Հ․-ն (ծնված 2014 թ․) և Հակոբ Հ․-ն (ծնված 2019 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth