Հակառակորդը արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան

Հակառակորդը արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. տուժածներ չկան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից ևս երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։

Նշենք, որ ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Razm.info-ն հղում անելով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին գրառմանը՝ հայտնել էր, որ հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանական սահմանային բախման արդյունքում Տավուշում ունենք 5 վիրավոր։ Վիրավորներից 2-ը ոստիկան են, 3-ը՝ զինծառայող։ Razm.info-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ վիրավոր զինվորների մոտ բեկորային թեթև քերծվածքներ են և որևէ լուրջ վնասվածք չկա։

Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։

wp-apeth